Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել երկրի Արտաքին գործերի նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուի եղբոր՝ գործարար Այդըն Չավուշօղլուի նկատմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների՝ մահափորձը տեղի է ունեցել գործարարի գրասենյակում՝ հրազենի կիրառմամբ։ Հարձակումից հետո Այդըն Չավուշօղլուն տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մևլյութ Չավուշօղլուն, որը դեպքի պահին գտնվում էր արտերկրում, արդեն տեղեկացված է կատարվածի մասին և պատրաստվում է վերադառնալ Թուրքիա։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։
2024 թվականի ապրիլին Չավուշօղլուն քննադատել էր ՀՀ-ին տրվող ֆրանսիական օգնությունը և սպառնացել ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանին։





































