Լիմասոլի քաղաքային խորհուրդն ապրիլի 23-ին որոշում է ընդունել Հայոց ցեղասպանության պուրակի և կիպրոսա-հայկական բարեկամության հուշարձանի ստեղծման վերաբերյալ։
Նախատեսվում է նաև հողատարածք հատկացնել մշակութային, մարզական կենտրոնի կառուցման համար։ Քաղաքային խորհրդում ընդգծել են, որ նախաձեռնությունը միտված է ոչ միայն պատմական հիշողության պահպանմանը, այլև համայնքների միջև կապերի ամրապնդմանը և համատեղ արժեքների խթանմանը։
Կիպրոսը 1975 թվականին դարձել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին եվրոպական երկիրը և այդ դիրքորոշումը հետագայում բազմիցս վերահաստատել է։
Կարդացեք նաև՝
Հայոց ցեղասպանություն․ միջազգային ճանաչման ուղին և ժխտման ռիսկերը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







