Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 826-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Ըստ գերատեսչության՝ վիրավորների թիվը 2009 է։ Զոհերի թվում են 109 երեխա և 65 կին։
Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին մարտի 2-ից՝ Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման կողմից Հայֆայում գտնվող ռազմական բազայի վրա հարձակումից հետո: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների գանական գումարտակի շտաբ-բնակարանը նույնպես հրթիռային հարվածի էր ենթարկվել:
Լիբանանում իրավիճակի սրացումը մի կողմից Իսրայելի և ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Իրանի միջև ավելի լայն հակամարտության մի մասն է: Մարտի 13-ին Լիբանանը հայտնել էր 773 զոհի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







