Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Իրանի դեսպանին Իրանից արձակված հրթիռային միջադեպից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախարարության աղբյուրին։
Թուրքական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել միջադեպի վերաբերյալ։ Ֆիդանը հայտարարել է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է սրել հակամարտությունը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռը որսացել և չեզոքացվել է Արևելյան միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ստորաբաժանումների կողմից։






































