Ադրբեջանն էներգետիկ սարքավորումներ է ուղարկել Ուկրաինա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Բաքվում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևին։
Ըստ նրա՝ սարքավորումները կնվիրաբերվեն Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումներին, «ռուսական հարձակումներից տուժած հիվանդանոցներին և կօգտագործվեն տարածաշրջանային կարիքների համար»։
Հունվարի վերջին Ադրբեջանն էլեկտրական սարքավորումների հերթական խմբաքանակն էր ուղարկել Ուկրաինա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







