Կորոնավիրուսի դեմ պայքարի դրական նորություններ են գալիս ԱՄՆ-ից, գրում է Vesti.ru-ն։
Moderna ընկերությունը հայտնել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին դրական փորձարկումների մասին, որը թույլ է տալիս օրգանիզմին վիրուսի նկատմամբ իմունիտետ ձևավորել:
Այս ֆոնին ընկերության բաժնետոմսերը աճել են 20% -ով, իսկ ինդեքսների ֆյուչերսները ձգտում են իրենց առավելագույնին:
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության 130-ից ավելի փորձարկումներ են անցկացվում, սակայն Moderna-յինը առավել պարզունակ է համարվում: Հարկ է նշել, որ հետազոտությունն իրականացվում է ԱՄՆ կառավարության հետ համագործակցությամբ, դոկտոր Ֆաուիի հսկողության ներքո։
Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը CNBC հեռուստաալիքի եթերում միջանկյալ արդյունքները դրական է գնահատել եւ դրանք անվանել «շատ լավ նշան»: «Դա շատ լավ նշան է, որ մենք ստեղծում ենք հակամարմիններ, որոնք կարող են կանգնեցնել վիրուսի վերարտադրությունը», — ասել է նա: Սպասվում է, որ երկրորդ փուլի փորձարկումը կսկսվեն արդեն մոտ ժամանակներս, իսկ եզրափակիչ փուլինը պլանավորված է հուլիսին, հայտնել են Moderna ընկերությունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







