Շուրջ 30 մարդ է տուժել Ճապոնիայի հյուսիս-արևելքում գրանցված 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, հայտնում է BBC-ն:
Հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները, կան անհետ կորածներ: Դադարեցվել է տարածաշրջանում գնացքների երթևեկությունը:
Իշխանությունները նաև նախազգուշացրել են, որ առաջիկա օրերին կարող են ավելի ուժեղ ցնցումներ լինել:






































