ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնում է Ժնև, որտեղ կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնել է Սիմոնյանը։
Նա տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին՝ Միջխորհրդարանական միության (IPU) համաժողովի շրջանակում։
«Մեր երկրների հանրությունների միջև վստահության վերականագնման հարց կա, որը կարող է կարգավորվել խորհրդարանականների միջոցով»,- նշել է Սիմոնյանը։
Կողմերը զրույց էին ունեցել ապրիլին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստի շրջանակներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







