Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:55

Մաքսանենգ ճանապարհով ծխախոտի տեղափոխման վերաբերյալ արտադրողի պարզաբանումը

Մաքսանենգ ճանապարհով ծխախոտի տեղափոխման վերաբերյալ արտադրողի պարզաբանումը

Ապրիլի 29-ին տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի մեծ խմբաքանակ տեղափոխող օդանավ: Նույն օրը լուր ստացվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին` ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է կանգնած շուրջ 40 տոննա մաքսաննգ ծխախոտի արտահանման հետևում:

Թեմայի շուրջ 168.am կայցը զրուցել է «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերության տնօրեն Արմեն Ունանյանի հետ: Ունանյանը նշել է, որ իրենց արտադրանքը ապօրինի կերպով չի մաքսազերծվել, սխալ են տարածված այդ լուրերը: «Մենք միայն արտադրողն ենք, գնորդն ինքն է հանդես գալիս որպես տեղափոխման պատասխանատու: Օդանավակայանում մեր ռիսկերն ամբողջովին անցնում են գնորդին սահմանը հատելուց հետո: Այսպիսի մի տերմին կա` FCA «Զվարթնոց», որը նշանակում է` «Մինչև բեռնափոխադրողի մոտ»: Այս տերմինը նշանակում է, որ վաճառողը մաքսազերծած ապրանքը հասցնում է մինչև գնորդի նշած վայրը՝ նրա բեռնափոխադրողին:

Բերնափոխադրող կարող է հանդիսանալ յուրաքանչյուր անձ, ով համաձայն պայմանագրի` պարտավոր է ապահովել ապրանքի բեռնափոխադրումը երկաթուղով, ավտոմեքենայով, օդային, ծովային տրասպորտներով կամ էլ խառը փոխադրումով: Եթե գնորդը վստահում է ապրանքի հանձնումը մեկ այլ անձի, որը չի հանդիսանում բեռնափոխադրող, ապա վաճառողի պարտականություններն ավարտվում են ապրանքը տվյալ անձին հանձնելու պահից»,-նշել է նա:

Ունանյանը հայտնել, որ չի կարող տեղեկությունների ներկայացնել գնորդի հետ կապված, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է։

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) իրենց արտադրանքը ներկայացվել է որպես կենցաղային տեխնիկա և այլ անվան տակ ուղարկվել Ռուսաստան, Ունանյանը նշել է. «Նման բան չի կարող լինել, որովհետև մեր միջնորդը լրացրել է էլեկտրոնային հայտարարագիրը, իսկ դա ԵՏՄ միասնական տարածքի համակարգի մեջ միանգամից օնլայն ռեժիմով երևում է: Այսինքն` չէր կարող ՊԵԿ-ը ձևակերպեր այդ ապրանքը որպես կենցաղային տեխնիկա, քանի որ մեր վարձած բրոքերն է հայտարարագիրը լրացրել: Բացի դրանից, իմ ձեռքի տակ կա հայտարարագիրը, որտեղ գրված է` ծխախոտ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+