Հայ շախմատիստները 31st Abu Dhabi International Chess Festival շախմատի միջազգային մրցաշարում հաղթանակներ են գրանցել և արժանացել մրցանակների, տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Ա խմբում գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը դարձել է միանձնյա հաղթող՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր: Մինչև 17 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովն զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, մինչև 13 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթել է Գաբրիելա Հարությունյանը։
Ընտանիքների մրցաշարում (ծնող+երեխա) հաղթող է ճանաչվել գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի և ՖԻԴԵ-ի վարպետ Էդուարդ Հակոբյանի թիմը, իսկ արծաթե մեդալակիր է դարձել Արտակ Մանուկյանի և Սարգիս Մանուկյանի թիմը:
Բ խմբում Տիգրան Պետրոսյանն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, և 3-րդ հորիզոնականը՝ մինչև 16 տարեկանների մրցաշարում։ Բ խմբում Արթուր Ղարագյոզյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, իսկ Հայկ Խաչիկյանը՝ 8-րդը։ Բ խմբում Նարե Իսախանյանը ճանաչվել է լավագույն շախմատիստուհի:
Կանանց կայծակնային շախմատի մրցաշարում կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանն զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Մինչև 16 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, Ագասարովը՝ 5-րդը, իսկ Դավիթ Բաղդասարյանը՝ 10-րդը:
Մինչև 15 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում Սարգիս Մանուկյանն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, Համլետ Սահակյանը՝ 5-րդը, իսկ Դավիթ Գրիգորյանը՝ 10-րդը: Մինչև 9 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում Արթուր Մարգարյանն զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, մինչև 7 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում Մոնթե Վարդերեսյանը՝ 3-րդ հորիզոնականը:






































