Հայաստանի «Ջրվեժ» անտառպարկում Համահայկական խաղերի մարզական ավան կկառուցվի, կառավարությունը նախագծին հավանություն է տվել օգոստոսի 21-ի նիստում։
Նախագիծը «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից ներկայացրած ներդրումային ծրագրով է կառուցվելու, որի ընդհանուր արժեքը կազմելու է շուրջ 20, 9 մլրդ դրամ:
Նշվում է, որ ավանը Համահայկական՝ ձմեռային և ամառային խաղերի անցկացման ժամանակ ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր, որի ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում կստեղծվի շուրջ 1240 նոր աշխատատեղ։
Նախագծում հավելել են, որ ավանը ծառայելու է նաև որպես երիտասարդական տարբեր հավաքների, Հայաստան-Սփյուռք բազմաբովանդակ միջոցառումների, հանգստի և ժամանցի կազմակերպման բազմաֆունկցիոնալ մարզական բազմաբովանդակ ծրագրերի ապահովման միջոց:






































