Սեպտեմբերի 6-ին կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերը սպառվել են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Տոմսերի վաճառքի մասին հայտարարվել էր այսօր առավոտյան, սակայն օրվա ընթացքում տեխնիկական խնդիրներ էին առաջացել։
Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20։00-ին։
Երկու թիմերն էլ Եվրոպայի որակավորման փուլում ընդգրկված են F խմբում՝ Հունգարիայի և Իռլանդիայի հետ միասին։ Խմբային փուլը տևում է 2025 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր, որտեղ հաղթողը կապահովի ուղիղ որակավորում Աշխարհի գավաթի խաղարկության համար, իսկ երկրորդ տեղը գրավածը՝ փլեյ-օֆֆ փուլ։
Խաղին կմասնակցի նաև պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա 2015 թվականի հունիսին Երևանում հեթ-տրիկ էր ձևակերպել՝ ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի որակավորման փուլում 3-2 հաշվով հաղթանակ բերելով Պորտուգալիային։






































