Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն, Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջատարն է, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Գրոսմայստերը մրցաշարի միանձնյա առաջատարն է 100 տոկոսանոց արդյունքով։
Ֆեդերացիայից հավելել են, որ Արոնյանը առաջնության առաջին օրը հաղթել է մրցաշարի բոլոր 3 արագ խաղերում․ առաջին խաղում Արոնյանը հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, երկրորդում՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ երրորդում՝ Նոդիրբեկ Աբդուսատորովին:
Մրցաշարը մեկնարկել է օգոստոսի 10-ին և կավարտվի օգոստոսի 15-ին։
Արոնյանը հուլիսին դարձել էր Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։






































