Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի պատմության մեջ իրեն լավագույնն է համարում, 39-ամյա ֆուտբոլիստն այդ մասին ասել է LaSexta-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ այդպես է, ես երբեք ինձնից լավին չեմ տեսել: Ես դա ասում եմ ձեզ իմ սրտից»,- նշել է նա։
Ռոնալդուն իր խաղը լիարժեք է անվանել։
«Ասել, որ Կրիշտիանուն կատարյալ չէ, սուտ է,- ընդգծել է նա:
Հունվարի 6-ին Team Talk-ը գրել էր, որ Ռոնալդուն մտածում է կարիերան ավարտելու մասին։