Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:57
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 12 րոպե առաջ

Կիոկուշին կարատեի միջազգային մրցաշարում Հայաստանի 14 ներկայացուցիչ դարձել է հաղթող

Կիոկուշին կարատեի միջազգային մրցաշարում Հայաստանի 14 ներկայացուցիչ դարձել է հաղթող

«Դինամո» մարզադահլիճում կայացել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը, որին մասնակցել են 16 պետությունների հավաքականներ՝ ընդհանուր հաշվով 350 մարզիկ և մարզուհի «Կատա» և «Կումիտե» մրցաձևերում, տեղեկացնում են Կիոկուշին կարատեի ֆեդերացիայից:

Հայաստանի հավաքականի 8-14 տարիքային խմբի մարզիկների շարքում չեմպիոն է դարձել 12 կարատեիստ։ Անդրանիկ Հակոբյանի սաներից պատվո հարթակի առաջին հորիզոնականում են կանգնել Նարեկ Խուդաբաշյանը, Հայկ Օհանյանը, Էլեն Եփրեմյանը։ Մարզիչ Հովհաննես Սարգսյանի սաներից չեմպիոն են հռչակվել Համլետ Գրիգորյանը, Աշոտ Խաչատրյանը, Վլադ Վարդանյանը, Գեորգի Հարությունյանը և Հասմիկ Սաղաթելյանը։

Սարգիս Հակոբյանի սաներից լավագույնն էին Վիկտորյա Հակոբյանը և Մերի Հարությունյանը։ Չեմպիոն են հռչակվել նաև Ալեքս Ազնավուրյանը (մարզիչ՝ Մհեր Գևորգյան) և Նարեկ Կիրակոսյանը (մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)։

Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 14-15 տարիքային խմբում մինչև 55 քաշային կարգում չեմպիոն է դարձել Էրիկ Հակոբյանը (մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)։ 18 տարեկանից բարձր տարիքային խմբում մինչև 65 քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Վահագն Հակոբյանը (մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)։

2023թ․ դեկտեմբերին Բուլղարիայում կայացած կիոկուշին կարատեի «Արևելյան Եվրոպայի առաջնությունում» հայ մարզիկները 15 մեդալ էին նվաճել։ Դեկտեմբերի 4-ին  Armenia Today-ի նկարահանող խումբը «Զվարթնոց» օդնավակայանում ներկա էր գտնվել Հայաստան վերադարձող մարզիկների դիմավորման հանդիսավոր արարողությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+