Հոկեյի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել չեղարկել կանանց հոկեյի աշխարհի առաջնությունը կորոնավիրուսով վարակվելու մեծ ռիսկի պատճառով։ Առաջնությունը նախատեսված էր անցկացնել Կանադայի Գալիֆակս և Տրուրո քաղաքներում։ Որոշումը կայացվել է ֆեդերացիայի արտահերթ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել մարտի 7-ին։
«Մենք շատ ցավում ենք այսպիսի որոշում կայացնելու համար։ Այն հեշտ չէր ընդունելը։ Մենք շատ էինք սպասում այդ մրցաշարին։ Բայց մեր որոշումը թելադրված է մասնակիցների, ինչպես նաև կազմակերպիչների և երկրպագուների կյանքի և առողջության ապահովման մտահոգությամբ», – հայտարարել է միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելը։
Նախատեսվում է Կանադական քաղաքներին հնարավորություն տալ առաջնությունը հյուրընկալել հաջորդ տարի։