Ավարտվել են Սլովակիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունները: ՀՀ ներկայացնող մարզիկներից աչքի է ընկել 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արմեն Բարսեղյանը, ով վաստակելով 7.5 միավոր, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Հավելենք նաև, որ Բարսեղյանը 47 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվել է 6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18: ՀՀ այս մրցաշարում ներկայացված էր 29 շախմատիստներով:
Եվրոպայի առաջնությունում մինչև 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը,վաստակելով 7.5 միավոր, դարձել է արծաթե մեդալակիր: Լավագույն տասնյակի մեջ են եղել նաև մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Գագիկ Նավոյանը և մինչև 10 տարեկան աղջիկների խմբում հանդես եկով մասնակից Անահիտ Մկրտչյանը, ովքեր համապատասխանաբար գրավել են 5-րդ և 7-րդ հորիզոնականները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







