Օգոստոսի 14-ի գիշերը ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Ունքասվիլ քաղաքում տեղի է ունեցել Bellator 264 մրցաշարը, որտեղ երեկոյի հիմնական մենամարտում միջին քաշային կարգի չեմպիոն, Հոլանդիան ներկայացնող հայազգի Գեղարդ Մուսասին երրորդ ռաունդում հաղթել է ամերիկացի Ջոն Սալտերին:
36-ամյա Մուսասին մինչ այդ ռինգ էր դուրս եկել Bellator 250 մրցաշարում 2020 թվականի հոկտեմբերին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով Դուգլաս Լիմային: 2019-ի սեպտեմբերին, Bellator 228-ում նա ջախջախել էր Լյոտո Մաչիդային: Նա ունի 48 հաղթանակ, 7 պարտություն և երկու ոչ-ոքի, հայտնում է mma.metaratings.ru- ն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







