Կանանց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Կանանց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Զոհրաբ Նիազյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին․
Մարիամ Նալբանդյան — «Հայասա»
Օլգա Մելքոնյանց — «Հայասա»
Քրիստինե Պապիկյան — «Շիրակ»
Նորա Եղյան — «Փյունիկ»
Անյուտա Գալստյան — «Փյունիկ»
Անեթ Մեհրաբյան — «Փյունիկ»
Հեղինե Չոփիկյան — «Փյունիկ»
Անի Ղուկասյան — «Փյունիկ»
Քրիստինե Մանգասարյան — «Փյունիկ»
Աննա Կարապետյան
Անի Կարապետյան
Օլգա Օսիպյան
Մարիամ Պետրոսյան
Անահիտ Կարախանյան
Մարիամ Թորգոմյան
Կանանց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 14-ին կմեկնի Մոլդովա, որտեղ կմասնակցի կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջության նախնական փուլին։ B խմբում մեր թիմի մրցակիցները կլինեն Մոլդովայի, Նիդերլանդների և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







