Հայաստանի առաջատար ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում: Երրորդ տեղի համար մրցամարտում մեր 73 կգ քաշային մարզիկը իպոնով մաքուր հաղթանակ է տարել ֆրանսիացի Գիլոմ Չայնեի նկատմամբ:
Ֆերդինանտ Կարապետյանն ոչ միայն բրոնզե մեդալ նվաճեց, այլև վաստակեց 500 վարկանիշային միավոր, որը նոր հնարավորություն է տալիս պայքար մղելու Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
<iframe width=”860″ height=”484″ src=”https://www.youtube.com/embed/Mm3EA-24A24″ frameborder=”0″ allow=”accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture” allowfullscreen></iframe>
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







