Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում, հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ըստ հրապարակման՝ հայ մարզիկը 3000 մետր վազքատարածությունը հաղթահարել է 7:52.75 ժամանակում՝ սահմանելով նաև Հայաստանի ռեկորդ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանն արծաթե մեդալ է նվաճել եռացատկում՝ 16.20 մ արդյունքով։
Նշվում է, որ Բալկանյան երկրների առաջնությունում Հայաստանի թիմում ընդգրկված էին նաև Լևոն Աղասյանը (եռացատկ), Վահե Արզումանյանը (հեռացատկ), Արամ Արամյանը (400մ ա/վ) և Էլլադա Ալավերդյանը (800 մ)։
Առողջնությունը անցկացվել է Հունաստանի Վոլոս քաղաքում՝ հունիսի 20-ին և 21-ին։
Ոսկե մեդալ նվաճած Մկրտչյանը Հունաստանի մեկնարկից 2 օր առաջ հաղթող էր դարձել Ֆրանսիայում կայացած միջազգային մրցաշարի 1500 մ վազք մրցաձևում` ցույց տալով 3:38.99 արդյունք, հայտնել են ԿԳՄՍ-ից:





























