Ապրիլի 18-19-ը Հայաստանում կանցկացվի AFS Armat Fight Show խառը մարտարվեստի խոշոր մրցաշարը։
Մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ ութ քաշային կարգում։ Որակավորման փուլը կայացել է ապրիլի 18-ին, որին մասնակցել են նախնական փուլը հաղթահարած մարզիկները։ Մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 19-ին՝ «Տաշիր Արենա»-ում։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը հայկական մարտարվեստի պատմության մեջ ամենամեծն է՝ կազմելով 15 200 000 դրամ։ Հաղթողը կստանա 1 մլն դրամ, իսկ երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրածները՝ համապատասխանաբար 500 000 և 200 000 դրամ։






































