Հայ ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը Հնդկաստանի Նոյդա քաղաքում անցկացվող Pro Wrestling League 2026-ի շրջանակում հաղթել է Ադրբեջանի գործող բրոնզե մեդալակիր Ալի Ռահիմզադեին, հայտնում է Sportaran-ը։
Թևանյանը հանդես է գալիս Maharashtra Kesari թիմի կազմում, Ռահիմզադեն ներկայացնում է Tiigers of Mumbai Dangals թիմը։ Գոտեմարտն ավարտվել է հայ մարզիկի հաղթանակով՝ 5:2 հաշվով։
Գոտեմարտի ելքը վճռվել է վերջին վայրկյաններին։ 1:1 հաշվի ժամանակ Թևանյանը զիջում էր մրցակցին վերջին վաստակած միավորի չափանիշով և գտնվում էր պարտության վտանգի տակ․ արդյունավետ գործողության բացակայության դեպքում նա կպարտվեր 1:2 հաշվով։ Թևանյանը կարողացել է վերջին վայրկյաններին վաստակել վճռորոշ միավորներ և կորզել հաղթանակը։
Pro Wrestling League-ը (PWL) պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգա է, որը հիմնադրվել է 2015 թվականին։ Մրցաշարի վերջին մրցաշրջանը կայացել էր 2019-ին, 2026 թվականից լիգան պաշտոնապես վերսկսել է իր գործունեությունը։





































