ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր CivilNet-ի եթերում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճին:
«Թվերի աճն, իհարկե, բազմաթիվ գործոններից է կախված՝ սկսած սահմանափակումների վերացումից, վերջացրած աղբյուրների բազմազանությամբ: Ինչ վերաբերում է կանխատեսելիությանը, իհարկե, մենք հասկանում ենք որ սահմանափակումների թուլացումը հնարավոր է, որ բերի նման սցենարի, սակայն չթուլացնել մենք չէինք կարող, որովհետև ինչքան էլ որ կարևոր է համաճարակը կառավարելի պահելը, միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ երկիրն սկսի ավելի բնականոն հունով ապրել՝ պահելով կառավարելիությունը»,- ասել է Թորոսյանը:
Թորոսյանը հայտնել է նաև, որ եթե անգամ ամռանը լինի վարակի տարածման անկում, ապա հոկտեմբերից չի բացառվում, որ նորից լինի զանգվածային բռնկումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







