ՀՀ Կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վերջին մեկ օրում արձանագրվել է վարակի 134 նոր դեպք, իսկ վարակի դեպքերի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2066-ի։
«Բժիշկների հսկողության տակ են գտնվում 1103 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 նոր դեպք, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասնել է 32-ի»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ արհեստական շնչառության սարքերին միացված է 7 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 17 քաղաքացի, իսկ 59 քաղաքացի՝ ծանր վիճակում։
Արսեն Թորոսյանը նաև հայտնեց, որ նման զարգացումների պարագայում ասիմպտոմ վարակի դեպքերի բուժումն իրականավելու է տանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







