Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:34

Հասարակական տրանսպորտը, մետրոն վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրներն են

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հույս հայտեց, որ մինչև ապրիլի 20-ը հնարավոր կլինի վարակի տարածման ինտենսիվությունը պահպանել 1-ից ցածր ցուցանիշի վրա։

«Հուսով ենք, որ մինչև ապրիլի 20-ը կկարողանանք վարակի տարածման ինտենսիվությունը պահպանել 1-ից ցածր ցուցանիշի վրա, և շուտով կսկսենք արձանագրել ավելի քիչ վարակման դեպքեր, քան նույն օրում բուժված դեպքերը», — ասաց Ավինյանը։

Նա ընդգծեց՝ թեև վերը նշվածը կնշանակի, որ վարակի տարածման նվազման որոշակի միտում է նկատվում, միևնույն ժամանակ, չի բացառվում, որ որոշակի անզգույշ քայլերի հետևանքով վարակի տարածումը կրկին կարող է բռնկվել։

«Նախորդ կիրակի օրվա դրությամբ դինամիկան նվազել էր՝ հասնելով 0․7 գործակցի։ Նվազման դինամիկայի հետ մեկտեղ բնակիչների ակտիվ տեղաշարժ է նկատվել, ինչի արդյունքում կորոնավիրուսի տարածման որոշակի բարձրացում է նկատվել՝ հասնելով 1․1-ի»։

Այս համատեքստում պարետը նկատեց, որ հասարակական տրանսպորտի, մետրոյի արգելումը ամենադժվար, բայց կարևոր որոշումներից մեկն էր, քանի որ դրանք վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրներն են։

Ավինյանը նշեց, որ միջմարզային տրանսպորտի սահմանափակումներ գործում են, բայց դա չի նշանակում, որ ուղևորափոխադրումներ կամ բեռանափոխադրումներ չեն իրականացվում։ Համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում դա հնարավոր է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+