Այսօր՝ ապրիլի 13-ին, Կառավարության արտահերթ նիստի սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսով հաստատված դեպքերին՝ տեղեկացնելով, որ անցած օրվա ընթացքում եղել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, ընդհանուր թիվը դարձել է 1039:
Թորոսյանը տեղեկացրերց, որ 14 անձ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ ընդհանուր բուժվածների թիվը 211 է:
«Ցավոք ունեցել ենք ևս մեկ մահ, մահերի թիվը դարձել է 14: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 814 է»,- ասաց նախարարը։
Անդադառնալով կորոնավիրուսի թեստերի թվի ավելացմանը՝ Թորոսյանը տեղեկացրեց, որ շաբաթ-կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել․ շաբաթ արվել է 680, իսկ կիրակի՝ 467 թեստ:
«Այս պահին փաստացի 6 լաբորատորիաներում են իրականացվում թեստերի հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա 1 շաբաթվա ընթացքում»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ գործականում կա օրական հազար թեստ անելու հնարավորություն, պարզապես պետք է ցուցում՝ թեստ անելու համար:
«Իմաստ չունի փողոցից մարդուն հրավիրել և ասել՝ «եկեք ձեզ թեստ անենք»,- ասաց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







