Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: Այս մասին իր ֆբ-յան պաշտոնական էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Պետրոսյանը հույս է հայտնել, որ իրենց հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և հավաստիացրել, որ իրավիճակը լիարժեքորեն գտնվում է հսկողության տակ:
«Այս ամենով հանդերձ, Չարենցավանում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքի և մի շարք տնտեսվարողների համագործակցության արդյունքում սոցիալական մի շարք նախաձեռնություններ և ծրագրեր են իրականացվում»,-գրել է մարզպետը՝ շնորհակալություն հայտնելով սոցիալական աջակցություն ցուցաբերող մի շարք կազմակերպությունների և անհատների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







