Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:34

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի և Երևան-Սևան մայրուղու մոտ գործում են հսկիչ անցակետեր

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի և Երևան-Սևան մայրուղու մոտ գործում են հսկիչ անցակետեր

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ հանրապետությունում երկարացվել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

«Ըստ այդմ, ժամը 14:00-ից մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի մոտ և Երևան-Սևան մայրուղու վրա գործում են հսկիչ անցակետեր: Քիչ առաջ շրջել եմ մարզի տարածքում գործող մի քանի անցակետերում և հետևել իրականացվող գործողություններին:

Տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերները մարզպետարանի ստորաբաժանումների, մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների աջակցությամբ ստուգում են մեր քաղաքացիների տեղաշարժման շարժառիթները, կատարում անհրաժեշտ այլ գործողություններ»,- գրել է նա:

Մարզպետը հորդորում և կոչ է անում տնից դուրս գալիս վերցնել տեղաշարժման լրացրած ձևաթուղթը և անձը հաստատող փաստաթուղթ, որն ամեն պահանջի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ոստիկանության աշխատակիցներին (մեկ թերթիկ յուրաքանչյուր տեղաշարժի համար), իսկ աշխատանքի գնալիս ունենալ նաև գործատուի կողմից լրացված հատուկ նմուշի ձևաթուղթը․

«Միաժամանակ հորդորում եմ խստագույնս հետևել պարետատան բոլոր ցուցումներին և տանից դուրս գալ միմիայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Առողջ եղեք»,- գրել է մարզպետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+