Հայաստանում մարտի 30-ի դրությամբ արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակի ևս 58 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը։
Կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Ընդհանուր առմամբ, այս պահին կա հաստատված 482 դեպք, բուժվել է 30 քաղաքացի։ Իրականացված թեստերից 2216-ն ունեցել են բացասական պատասխան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







