Հունաստանի կառավարության կողմից ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ և «Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում Spikevax (Մոդերնա) պատվաստանյութի 35 000 դեղաչափ նվիրաբերությունը ժամանել է Հայաստան։
«Հույս ունենք, որ ՀՀ քաղաքացիների համար պատվաստանյութերի շարունակական ապահովումը թափ կհաղորդի պատվաստումների իրականացմանը, քանի որ COVID-19-ի դեմ պայքարելու, մեղմելու և կասեցնելու միակ գործիքը պատվաստումն է»,- ասված է ԵՄ հայաստանյան ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







