Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ
- 2020 թվականի հունիսի 19-ից 21-ը`
Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 443 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 215 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: - Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 861 պացիենտներին կատարվել է նմուշառում:
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղխափոխվել Covid-19 վարակով հաստատված 227 քաղաքացի:
- 21.06.2020թ. դրությամբ Երևանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են 6260 քաղաքացի, որից Covid-19 վարակով հաստատված թվով 1747 պացիենտ, ում մոտ հիվանդությունը ընթանում է անախտանիշ, թեթև ընթացքով, ինչպես նաև միջին ծանրությամբ:՝ Առողջապահոթյան վարչությունից կրկին անգամ խնդրում և հորդորում են գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







