Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մայիսի 27-ի այցելության ժամանակ։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով Տանձուտի համայնքապետ Մխիթար Պետրոսյանին։
Նա հայտնեց, որ այս ընթացքում համայնքում արձանագրվել է 2 բնակչի մահ, որոնց մոտ հաստատված է եղել կորոնավիրուսային հիվանդություն։ Սակայն համայնքապետը նշեց, որ չի կարող ասել՝ արդյո՞ք վիրուսի հետեւանքով են մահացել, թե՞ ոչ։
«Այս պահին 3 բնակիչ հիվանդանոցում բուժվում են, մնացածը տանն են, թվեր չեմ կարող հրապարակել»,- ասաց համայնքապետը եւ հավելեց, որ վարակվածներն հիմնականում երիտասարդներ են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







