Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:36

Լավամարդ լինելու պաշարը սպառվել է, արգելե՛ք բազմամարդ միջոցառումները. պատգամավոր

Լավամարդ լինելու պաշարը սպառվել է, արգելե՛ք բազմամարդ միջոցառումները. պատգամավոր

Այսօր հիանալի կարգապահություն և պատասխանատվություն էր նկատելի Երևանի փողոցներում, հատկապես՝ կենտրոնում։ Մարդիկ կրում էին դիմակներ և ակնհայտ էր, որ գիտակցում էին պահի լրջությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

«Հետո վերադարձա Սևան, որը պարետատան որոշմամբ փակ քաղաք է, համաճարակի ահագնացող վտանգով, ապա՝ Գավառ և հարակից գյուղերը։ Բացարձակ անտարբեր ժողովուրդ, անպատասխանատու վերաբերմունք։ Էլի բազմամարդ թաղումներ ու կնունքներ, քեֆ, ուրախություն…»,-գրել է նա։

Կարապետյանը լրջանալու կոչ է արել՝ նշելով, որ  հաջորդ մեծ փորձանքը հենց գյուղերում կսկսվի, քանի որ տարիքով անձինք հիմա հիմնականում գյուղերում են։ «Ձեզ չեք հարգում ու սիրում, գոնե իրենց նկատմամբ հարգանքից դրդված ձգվե՛ք»,-հորդորել է պատգամավորը։

Կարապետյանը կոչ է արել համայնքների ղեկավարներին ավելի կոշտ դիրքորոշումների անցնել. «Ընկերներ ջան, լավամարդ լինելու պաշարը սպառվել է։ Ուղղակի արգելե՛ք բազմամարդ միջոցառումները, եթե հարկ է՝ ոստիկանության հետ համատեղ։ Հիմա համատեղ ջանք է պետք, ամեն մեկիս ու բոլորիս համատեղ ջանքը, որ էս ախտը մեր տնից մաքրենք»,-գրել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+