Պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին եւ արդյունավետ են, խնդիրը մնում է այդ կանոնների պահպանումը: Կանոնները համընդհանուր են՝ ձեռքերի պարբերաբար ախտահանում, դիմակի կրումը հնարավորինս ամենուր, որտեղ հնարավոր է և սոցիալական հեռավորության պահպանումը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ այս կանոնների պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավի, այլեւ կձգտի զրոյի. «Մենք չենք զլանա վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, որպեսզի այդ գործողությունները՝ մասնավորապես դիմակի կրումը պարտադիր լինի: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կիրառումը կարող է բեկում մտցնել եւ զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը կամ մոտեցնել զրոյի»:
Փաշինյանի խոսքով, մինչև այսօր կիրառվող վարչական լծակներն ավելի կխստացվեն. «Այսօր արդեն սկսվել են ռեյդեր հանրապետության տարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցով, իրավաբանական, ավարտված տնտեսվարողներով՝ կանոնների պահպանման վերաբերյալ»։
Վարչապետը նշել է, որ պարերատատն սահմանած կանոնների խախման համար սահմանվելու են վարչական խիստ պատասխատվության միջոցներ և դա վերաբերելու է և՛ պետական համակարգի, և՛ առանձին տնտեսվարողների գործունեությանը, և՛ անհատ քաղաքացիներին։ Վարչապետը նշել է, որ դրա նպատակը պատժելն ու տուգանելը չէ, այլ նոր վարքագծային մոդելի ամրագրումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







