Կոտայքի մարզի Սոլակ գյուղի համայնքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ինչից հետո երկու օր է՝ գյուղապետարանը փակ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է համայնքապետ Էդգար Խաչատրյանը՝ նշելով, որ գյուղապետարանի բոլոր աշխատակիցները՝ այդ թվում ինքը ինքնամեկուսացվել են։
«Հիմա տնից ենք աշխատում, բոլոր մնացած աշխատողների ինքնազգացողությունը նորմալ է։ Պարետի որոշման համաձայն՝ ինքնամեկուսացվել ենք։ Եթե ինչ որ բան է պետք՝ թուղթ բան, տալիս ենք տնից»,- նշել է համայնքապետը։ Ընդհանուր առմամբ, գյուղում 3 վարակակիր կա, նրանց շփման շրջանակը ինքնամեկուսացված է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







