Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում կորոնավիրուսով վարակվածության 7 դեպք կա, ինքնամեկուսացված է նաեւ գյուղապետի ընտանիքը։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է համայնքապետ Գարիկ Հակոբյանը։
Նա նշել է, որ համայնքի ամբուլատորիան չի գործում, քանի որ կորոնավիրուսով վարակված են նաեւ 2 բուժքույրերը։
Հակոբյանը հայտնել է, որ ինքը նույնպես շփվել է բուժքույրերի հետ եւ հանդիսանում կոնտակտավոր. «Երեկ ընտանիքում թեստավորվեցինք, վաղը կիմանանք պատասխանները։ 3 օր է, որ մեկուսացված ենք»։
Համայնքապետը հայտնել է, որ վարակվածների մեջ կան նաեւ տարեցներ. «70 տարեկան ամուսիններ կան»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







