«Բուժքույրերի Ազգային միավորում» կազմակերպության նախաձեռնությամբ երեքշաբթի օրը Կապիտոլիայի սիզամարգի վրա ցուցադրվել է 164 զույգ բժշկական կոշիկ, որոնք խորհրդանշում են COVID-19- ի դեմ պայքարում մահացած բուժքույրերին: Այս մասին հայտնում է ABC News-ը։
«Բառեր չկան, որ կարտահայտեին իմ ողջ տխրությունն ու զայրույթը, ինչ ես զգում եմ այս առավոտ», — ասաց Ստեֆանի Սիմսը:
Կոշիկները դնելուց հետո կազմակերպության անդամները կարդացին կորոնավիրուսից մահացած 164 բուժքույրերի անունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







