Հին արտադրության մեքենաների, հատկապես՝ հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք կարող է արգելվել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ քաղաքապետարանը քննարկում է նոր նախագիծ և պատրաստվում է այն օրակարգ բերել։ Թերթի տեղեկություններով՝ այս որոշումը կապված է խցանումների հետ և նպատակ ունի բեռնաթափել մայրաքաղաքը։
Քաղաքապետարանից լրատվականին հաստատել են տեղեկությունը և հայտնել, որ հարցը դեռ քննարկման փուլում է, վերջնական որոշում չի կայացվել։
Հոկտեմբերի 11-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Երևանում վերջին մեկ տարում 11 հազար նոր ավտոմեքենա է գրանցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







