Շարունակվում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները, հայտնում են ՆԳՆ-ից։
Գերատեսչությունը նշել է, որ շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։
ՆԳՆ-ն կոչ է արել հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա երեխան, ըստ ՆԳՆ ստացած ահազանգի, կորել էր հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում։ ՔԿ-ն Տիգրանի անհետացման դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։





































