Հոկտեմբերի 11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 20-22 աստիճան, երեկոյան՝ 14-16 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 12-16 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-18, նախալեռնային շրջաններում՝ 18-20 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 12-16 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 15-19 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-21 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15, նախալեռնային շրջաններում՝ 17-21 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-22, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 21-23 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 21-23 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 14-17, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-23 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-16, նախալեռնային շրջաններում՝ 16-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-26 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 20 աստիճան տաքություն։





































