«Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Լոս Անջելես-Երևան չվերթի ուղևորուհուց գողության մեջ կասկածվող անձանց:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», կինը Հայաստան է մեկնել Լոս Անջելես-Մոսկվա տրանզիտ չվերթով։ Ինքնաթիռից դուրս գալու ժամանակ նա հայտնաբերել է 40 հազար դոլար արժողությամբ իր գոտկատեղի պայուսակի անհետացումը։
Կասկածանքի տակ է հայտնվել տուժողի կողքին նստած երևանցի մի զույգ։ Նրանց տվյալները հաստատվել են, և նրանք ձերբակալվել են։ Կինը ձերբակալության ժամանակ դժվարությամբ էր տեղաշարժվում՝ վկայակոչելով վատ ինքնազգացողությունը։ Հետագայում պարզվել է, որ նորմալ քայլելու համար նրան խանգարել են գողացված թղթադրամի ՝ մարզակոշիկների մեջ թաքցրած կապոցները։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







