«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, հոր աջակիցներին կոչ է արել հավաքվել դատարանի շենքի մոտ, որտեղ տեղի կունենա գործարարի դատավարությունը, գրել է նա սոցցանցում։
«Մեր ընտանիքը միշտ ժողովրդի կողքին է։ Երկրի համար ամենադժվար պահերին պաշտպանել և պահպանել ենք արդարությունը։ Մենք սպասում ենք հորս բոլոր կողմնակիցներին Մազմանյան փողոցի 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի շենքում։ Թող բոլորը տեսնեն՝ նա միայնակ չէ։ Մենք էլ մենակ չենք»,- ասել է նա։
Տաթևիկ Կարապետյանն ընդգծել է, որ հիմա միայն իրենց ճակատագիրը չի որոշվում. այն ամենը, ինչին սրբորեն հավատացել ենք դարեր շարունակ, ենթարկվում է ամրության փորձության։
«Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ հետ են, մեր ընտանիքի հետ են։ Շնորհակալ ենք աջակցության խոսքերի, հավատքի, մեր ազգի ընդհանուր սկզբունքների և հիմքերի համար։ Սա իսկապես կարևոր է»,- գրել է նա և ընդգծել, որ այսօր միայն խոսքեր չեն պետք։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։