Հայաստանում ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 921-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 138 քաղաքացի, փաստացի բուժվում է 773-ը, գրանցվել է մահվան 10 դեպք, բացասական արդյունք է արձանագրվել 4902 թեստավորման դեպքում։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 881 դեպք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







