Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+8°
  • Կապան+6°
  • Սևան+3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 12:04

Գրիգորի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքն անհիմն է․ փաստաբան

Գրիգորի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքն անհիմն է․ փաստաբան

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնն զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանն այսօր լրագրողների հետ զրույցում մնարամասներ է հայտնել նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ՝ հայտարարելով, որ մեղադրանքն անհիմն է։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այս պահին քննում է Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը։

Թե քրեական հետապնդումը որքանով կապ ունի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին առնչվող գործի հետ, որի առնչությամբ ԱԺ-ում նաև Գրիգորի Խաչատուրովի անուն էին մատնանշել, փաստաբանը նշեց․ «Ըստ էության՝ նույն գործն է։ Մի քան գործ միացված է իրար, փողերի լվացմանն է վերաբերում, բայց կոնկրետ ԱԺ-ում հնչեցված մեղադրանքի հետ որևէ առնչություն չունի։ Ինչ-որ գույքեր օտարելու մասին է, և գույք ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում»։

Ենոքյանը նշեց, որ գործով ապացուցման առարկան հենց այդ հարցն է՝ գույքն օտարելի՞ էր, թե՞ ոչ։ «Այսինքն, ենթադրաբար, եթե օրենքի շրջանցմամբ գործարք է եղել, դա բավարար չէ ասելու, որ այդտեղ փողերի լվացում է տեղի ունեցել։ Եթե, օրինակ, խարդախություն է տեղի ոնենում, մեկը կեղծ փաստաթղթերով մեկի բնակարանը ենթադրաբար վաճառում է, գրանցում կադաստրում, դա փողերի լվացում չի կարող որակվել»,- նշեց Ենոքյանը։

Վերջինս հայտնեց նաև, որ Խաչատուրովը երեկ ժամը 20։00-ից ձերբակալված է եղել։ Բացի այդ, հնարավոր չի եղել նրան փոխանցել սրտի համար անհրաժեշտ դեղերն ու սննդամթերք։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Խաչատուրովին քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու համար։ Նույն օրը նրա նկատմամաբ մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով․ այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+