1896 թվականի օգոստոսի 14-ին հայերը գրավեցին օսմանյան բանկը: Այս իրադարձությունը պատմության մեջ է մտել «Բանկ Օտոմանի» գրավում անունով:Բաբկեն Սյունին և Արմեն Գարոն գրավեցին բանկը՝ այսպիով փորձելով ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Հայկական հարցի վրա: Նրանց հիմնական պահանջներն էին ՝ բարենորոգումներ կատարել ի նպաստ հայերի, չմոռանալ Հայկական հարցի մասին:
Եվրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը բանկը գրավողներին հավաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարության վրա և իրագործել բարեփոխումները:
13 ժամ տևած ընդհարումից հետո բանկը գրավողները լքում են այն և իրենց տրամադրված ֆրանսիական նավով մեկնում Մարսել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







