2019 թվականի սեպտեմբերի 9- ին « Սիբիր » ավիաընկերության Երևան — Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ , ուղևորներից մեկը հայտարարել է , որ իր ձեռքի իրերում ռումբ կա , սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։ Այդ մասին , տեղեկացման ուղեցույցի համաձայն , անհապաղ տեղեկացվել է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը։
Ահազանգ ստանալուց հետո՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղևորը մեկուսացվել է , օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ , կատարվել է օդանավում գտնվող ուղևորների իջեցում և ուղևորների , նրանց ձեռքի իրերի , ուղեբեռների , բեռի և օդանավի ամբողջական զննում։ Զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առականեր , իրեր , նյութեր և սարքավորումներ չեն հայտնաբերվել։
Ուղևորը հանձնվել է « Զվարթնոց » օդանավակայանի ոստիկանության գծային բաժին , կատարվում է քննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







