Հոկտեմբերի 24-ը թատրոնի և կինոյի դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1929 թվականին՝ Ստեփանավանում: Սոս Սարգսյանը 1954 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը և սկսել թատերական գործչի իր ուղին:
Նա հոգեբանական ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է հայկական բեմում: Սարգսյանը դեռևս ստեղծագործութան վաղ շրջանից, մերժելով պաթոսային խաղակերպը, դրսևորել է հոգեբանական ռեալիզմին բնորոշ գծեր: Այսպիսի կերպավորումներից են Մելքոնի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»), Ջոն Պրոկտորի (Արթուր Միլլերի «Սալեմի վհուկները»), Տիբալտի (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ») և այլ դերակատարումները:
Սոս Սարգսյանը փայլեց ոչ միայն հայ թատրոնում, այլև հայ կինոյոյում. Նրա կերտած կերպարները սիրվեցին բոլոր սերունդների կողմից, իսկ նրա արտասանած շատ բառեր դարձել են թևավոր խոսքեր:
Նրա լավագույն կինոդերերից են նաև Մկրտիչը («Եռանկյունին), Զամբախովը («Խաթաբալա), Սմբատը («Քաոս»), Նահապետը («Նահապետ»), Ձորի Միրոն («Ձորի Միրոն»,), Համբոն («Գիքորը»)
Սոս Սարգսյանը նաև հիմնադրել է թատրոն, որը միայն 2003թ-ին ստացավ պետական կարգավիճակ, իսկ 2015թ.-ին վերանվանվեց հիմնադրի անունով՝ կոչվելով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



