Եվրահանձնաժողովը ուժեղացված հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովը՝ հրապարակելով ԵՄ թռիչքների անվտանգության ցուցակի թարմացված տարբերակը։
«Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է ուժեղացված հսկողության թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության նվազման նշանների պատճառով»,- ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունում։
ԵՄ-ն, միաժամանակ, չի բացատրել իրենց անհանգստության պատճառները։
Եվրահանձնաժողովը թարմացրել է ԵՄ թռիչքների անվտանգության ցուցակը՝ ավիաընկերությունների ցուցակը, որոնք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափորոշիչներին, և նրանց վրա տարածվում է շահագործային արգելք կամ շահագործային սահմանափակումներ Եվրամիության շրջանակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



