Տոնական օրերին Հանրապետության մի շարք թանգարաններ են այցելել 14662 այցելու։ ԿԳՄՍ նախարարության ենթակա մի շարք թանգարաններն այդքան այցելուներ ընդունել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին ասված է նախարարության Ֆեյսբուքյան գրառման մեջ։
Թանգարանների այցելուների շարքում եղել են ոչ միայն ՀՀ քաղաքացիներ, այլև զբոսաշրջիկներ, իսկ 14662 այցելուից 2746-ը եղել են մինչև 18 տարեկան անձինք։
Համաձայն ԿԳՄՍՆ հաղորդագրության՝ Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների մուտքը մինչև 18 տարեկանների համար անվճար էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







